ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան գրեթե սպառվել է․ ՊԵԿ-ը ներկայացրել է մնացորդը

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան գրեթե սպառվել է․ ՊԵԿ-ը ներկայացրել է մնացորդը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. հոկտեմբերի 8-ը ներառյալ.

1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 862 հատ կամ օգտագործվել է 75%-ը,

2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 204 հատ կամ օգտագործվել է 99%-ը։
 

  • Կիսվել: