չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռազմավարական որոշում եմ կայացրել՝ ես չեմ հանձնվելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ռազմավարական որոշում եմ կայացրել՝ ես չեմ հանձնվելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու, եւ այդ առումով դա ամենակարեւոր բանն է ինձ համար: Այս մասին «Տիկտոկ»-ի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր կուսակցական հանդիպումներից մեկում:

«Հակառակ դեպքում այսօր այստեղ գալը, գնալը, շարունակելը, խոսելը, վիճելը... այնուամենայնիվ, արձանագրենք, որ բոլորս նույն ձեւի մարդ ենք, ես ոչ մի ուրիշ տեղից չեմ եկել, ձեր միջավայրում ծնվել, ձեւավորվել եւ մեծացել եմ, բայց հասկանալի է, չէ, որ այս ամեն ինչը, ինչ որ տեղի է ունենում՝ եւ՛ հոգեբանորեն, եւ՛ մարդկայնորեն, եւ՛ բարոյական առումով, եւ՛ քաղաքական առումով շատ ծանր է: Ընդ որում, ես ինքս ինձ համար էլ եմ այդ հաշվարկը անում, ես ասել եմ, որ պետք է նայել այն տարբերակը, որ կարող է երկրի շահից բխում է, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք այս ճանապարհը: Դա էլ է պետք դիտարկել, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ո՛չ, այ դա կլինի իսկական դավաճանություն»,-ասել է նա:

 

  • Կիսվել: