Վանեցյան․ Քվեարկեք թիմի համար, այլ ոչ թե «ուսապարկերի» ( տեսանյութ)
Այս «ուսապարկերի» խորհրդարանը ամենավատն է Հայաստանի պատմության ընթացքում։ Այս մասին այսօր կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքից Հայաստանի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ ապա հավելեց, որ այս ժամանակահատվածը մնացել է անցյալում, դրանք այլևս չկան:
Դրանց մասին, ըստ նրա, պետք է խոսել, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան դասեր քաղել նրանից, ինչ տեղի ունեցավ մեզ հետ ու մեր երկրի հետ։
«Քաղաքացիներին խնդրում եմ ընտրություններում քվեարկելուց առաջ մտածել, թե ում են տալիս իրենց ձայնը: Քվեարկեք թիմի համար, այլ ոչ թե «ուսապարկերի», որոնք խորհրդարանում են հայտնվել որոշակի անձի հաշվին, քանի որ այս դեպքում մենք կկանգնենք երկրի, պետության, պետականության կորստի առջև: Համոզված եղեք, որ հունիսի 20-ին մենք միասին վերջ կտանք այս իշխանությանը և կկառուցենք նոր Հայաստան»,- եզրափակեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն։


