ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՔՊ-ն դեռ չի որոշել ընտրություններին մասնակցության ձևաչափը. Արման Եղոյան

ՔՊ-ն դեռ չի որոշել ընտրություններին մասնակցության ձևաչափը. Արման Եղոյան

«Վարչապետն ասել է, որ հրաժարականը պետք է լինի ապրիլի վերջին տասնօրյակին, սակայն կոնկրետ օրը չեմ կարող ասել»,- հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:

Պատգամավորի խոսքով՝ հրաժարական ներկայացնելուց հետո Փաշինյանը մնալու է որպես վարչապետի պաշտոնակատար:

Եղոյանը չհստակեցրեց՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է դաշինքո՞վ, թե՞ միայնակ: «Այդ հարցը քննարկվում է, դեռ վերջնական եզրակացություն չկա»,- ասաց Եղոյանը: «Կան, բայց անուններ չեմ կարող հրապարակել, դրանք աշխատանքային քննարկումներ են, որ վերաբերում են մեր ներկուսակցական հարցերին:

  • Կիսվել: