կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ՔՊ-ականները Կապանում քննարկել են Սյունիքին վերաբերող կարևոր հարցեր

ՔՊ-ականները Կապանում քննարկել են Սյունիքին վերաբերող կարևոր հարցեր

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների և ՔՊ վարչության անդամների հետ մարզային այցելությունների շրջանակներում հանդիպում ենք ունեցել կուսակցության Կապան տարածքային գրասենյակի, ինչպես նաև Կապանի համայնքի ՔՊ խմբակցության անդամների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

՛՛Քննարկել ենք համայնքին և Սյունիքի մարզին վերաբերող մի շարք կարևոր հարցեր:
Խոսել ենք նաև աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տարածքային կազմակերպություն հիմնելու անհրաժեշտության մասին:

Լսել ենք նաև նոր դիմումատուներին՝ ՔՊ կուսակցության շարքեր ընդունելու համար՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: