երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Քոչարյանի հանձնախումբը» հանդիպումներ կանցկացնի դեսպանների և միջազգային կառույցների հետ

«Քոչարյանի հանձնախումբը» հանդիպումներ կանցկացնի դեսպանների և միջազգային կառույցների հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ստեղծված հանձնախումբը նախատեսում է հանդիպումներ մի շարք օղակների հետ։  Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի ազատության համար ստեղծված հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:

«Դրանք կլինեն դատական համակարգի ներկայացուցիչներ, ԲԴԽ-ի ներկայացուցիչներ, Մարդու իրավունքների պաշտպան, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ», - հայտարարեց Վարդանյանը։

Նա նշեց, թե արդեն ծրագրել են աշխատանք կատարել տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ։
 

«Ամեն օր գաղափարներ, առաջարկներ կլինեն։ Ընդամենը երեկ ենք հայտարարել այս ասուլիսի մասին, ինձ տասնյակ մարդիկ են զանգահարում, թե ինչով կարող ենք աջակցել, ինչ կարող ենք անել։ Ակնկալում ենք, որ իշխանությունն ի վերջո կգիտակցի այս քաղաքական հալածանքի անհեռանկար լինելը և կփորձի ինքն իրեն նաև դուրս բերել այդ վիճակից», - հավելեց Աղվան Վարդանյանը։

Վարդանյանն իր խոսքում նաև նշել էր, որ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ոչ որևէ քաղաքացու, ոչ էլ պետությանը, և այս իրավիճակից դուրս գալու ամենալավ տարբերակը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է։ Նա հավելեց նաև, որ խափանման միջոցի փոփոխությունը պոտք է դարձնել հանրային, քաղաքական պահանջ:

  • Կիսվել: