երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Քո ասածին հավատո՞ւմ ես, Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի. ԲՀԿ առաջնորդ

Քո ասածին հավատո՞ւմ ես, Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի. ԲՀԿ առաջնորդ

Քիչ առաջ քաղաքացիական իր պարտքը կատարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր ձայնը տվել է անվտանգ հայրենիքի, հզոր զարգացող Հայաստանի համար։

"Ժողովուրդն ում վստահում է իր ձայնն էլ տալիս է։ Ընտրողներն են որոշելու իրենց ապագան, ում հետ հույս են կապում, նրանց էլ ձայն են տալու",- նշեց Ծառուկյանը։

Հարցին, թե արդյո՞ք Քոչարյանի հետ կոալիցիա կկազմի՝ Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել, միևնույն ժամանակ նա հերթական անգամ բացառեց իշխող Քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիան։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր խնամի Խաչատուր Սուքիասյանը, որ ՔՊ ցուցակի հինգերորդ համարն է, կարող է ազդել իր դիրքորոշման վրա, Ծառուկյանը քմծիծաղ տվեց. "Ծառուկյանի վրա, ով կարող է ազդել, ինձ վրա իսկի բանտ նստացնելով չկարողացան աազդել": 

Խոսելով հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպելու հնարավորությունից, Ծառուկյանը ասաց, որ ընտրությունները նորմալ ընթանում են, ինչու պետք ա բողոքի ակցիա կազմակերպի. "Է որ ժողովուրդը որոշի ընտրի ինչ որ մեկին, Ծառուկյանը ինչ անի, այ ձեր ցավը տանեմ":      

Պատասխանելով քաղաքականությունից դուրս գալու հնարավորության մասին, Ծառուկյանը ասաց, որ հույս չունենան, թե "եթե Ռուսաստանը 4,5 տարի հետո դուրս գա, Ծառուկյանը դուրս կգա": "Եթե Ռուսաստանը դուրս գա, Թուրքիան է գալու",- զգուշացրեց Ծառուկյանը:

 

 

  • Կիսվել: