ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քննիչ հանձնաժողովը բացառապես գործիք է նախատեսված ընդդիմության համար, ոչ թե իշխանության․ Վանեցյան

Քննիչ հանձնաժողովը բացառապես գործիք է նախատեսված ընդդիմության համար, ոչ թե իշխանության․ Վանեցյան

Քննիչ հանձնաժողովը բացառապես գործիք է նախատեսված ընդդիմության համար, ոչ թե իշխանության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր վանեցյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:

«Եթե իշխանությունն է խոսում քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, ապա դա նշանակում է, որ ապաշնոր է, քանի որ տիրապետում է բոլոր միջոցներին՝ դատախազություն, քննչական մարմիններ, որոնք ի պաշտոնե պարտավոր են քննություն իրականացնել և պարզել մեղավորներին, կամ էլ ասել, որ մեղավորներ չկան»,- ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործին՝ Վանեցյանն ասաց.

«Նոյեմբերի 9-ից հետո ինձ ձերբակալեցին, դիմեցին դատարան՝ կալանավորելու միջնորդությամբ, բայց դատարանը չբավարարեց՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Այսինքն՝ ես հնչեցված մեղադրանքների հետ որեւէ առնչություն չունեմ։ Գործը հարուցված է, ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ, բայց արդեն անցել է 7-8 ամիս, եւ որեւէ անգամ որեւէ քննչական գործողության ինձ չեն հրավիրել»։

Անդրադառնալով մինչեւ այս պահը ԱԳ նախարար չունենալու հարցին՝ նա նշեց․

«Այս իշխանությունները ոչ թե անկախ Հայաստանի շահն են առաջ մղում, այլ փորձում են հաճոյանալ այլ երկրների շահերին։ Այս իշխանությունները չունեն պրոֆեսիոնալ կադրային ռեզերվ, եւ չեն կարողանում այդ կարեւորագույն պաշտոնի համար ընտրել թեկնածու»։

  • Կիսվել: