երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քայլ առ քայլ գնում ենք սահմանային խնդրի հանգուցալուծմանը. Փաշինյան

Քայլ առ քայլ գնում ենք սահմանային խնդրի հանգուցալուծմանը. Փաշինյան

Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանային խնդիրներին։ Նշենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի վարչական տարածքներ։

«Գեղարքունիքի մարզում և Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրադրության մասին մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և մեր միջազգային գործընկերների ներգրավմամբ։ Այս օրերին մենք շատ ակտիվ քննարկումների և համագործակցության մեջ ենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Նրանք լայնորեն ներգրավված են, և մենք ըստ էության քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միաժամանակ սերտ աշխատանք է տարվում միջազգային այլ գործընկերների հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

«Բայց մեր անվտանգության խնդիրները պետք է լուծենք մեր բանակի հզորացմամբ։ Մենք պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի»,- հավելեց Փաշինյանը։

  • Կիսվել: