չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քարոզարշավն ավարտված է՝ Հայաստանում լռության օր է

Քարոզարշավն ավարտված է՝ Հայաստանում լռության օր է

Այսօր Հայաստանում լռության օր է՝ հունիսի 20–ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Հունիսի 8-ից մեկնարկած ընտրությունների նախընտրական քարոզարշավն ավարտված է:

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, հունիսի 19–ին տեղական ժամանակով ժամը 24։00–ին լրացել է նախընտրական քարոզարշավի ժամկետը։

Կեսգիշերից հետո արգելված է ցանկացած քարոզչություն՝ այդ թվում լրատվամիջոցներով, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան մտածելու, թե որ քաղաքական ուժին են տալու իրենց ձայնը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել և ԿԸՀ-ի կողմից գրանցվել 26 ուժ՝  22 կուսակցություն և 4 դաշինք։ 

Հունիսի 20-ին ընտրատեղամասերը կբացվեն ժամը 8:00-ին, քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:  Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալի` Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։

  • Կիսվել: