շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին որոշումներ է ստորագրել Քաջայր Նիկողոսյանին Լոռու փոխմարզպետի պաշտոնից ազատելու և Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Քաջայր Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է Ավինյանի ստորագրած որոշման մեջ։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Քաջայր Նիկողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է Ավինյանի ստորագրած որոշման մեջ:

 

  • Կիսվել: