չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Քաղաքացիներին կոչ ենք անում չմասնակցել արտահերթ ընտրություններին. «Ժողովրդավարական ուղի»

Քաղաքացիներին կոչ ենք անում չմասնակցել արտահերթ ընտրություններին. «Ժողովրդավարական ուղի»

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ ենք անում բոյկոտել, չմասնակցել արտահերթ ընտրություններին, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը:

Հայտարարությունը՝ ստորև.

«2021 թվականի հունիսի 20-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ, հաշվի առնելով՝

ընտրական օրենսգրքում խոստացված գործնական փոփոխություններ չկատարելը,

մոնիպուլյացիայի միջոցով, շինծու ու ձևական արտահերթ ընտրությունների նշանակումը,

քաղաքական վերնախավից հասարակության անտարբերբերությունն ու հիասթափությունը,

արտաքին վտանգների ներքո ընտրական գործընթացի ժամանակավրեպությունը,

հասարակությանը սև ու սպիտակի արհեստական բաժանումը,

պատերազմում զոհվածների ու չնույնականացված աճյունների, անհայտ կորածների և ռազմագերիների հարազատների վշտի անտեսումն, պատե անպատե առիթով քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով այս խնդրի շահարկումը,

քաղաքական ուժերի միմյանց նկատմամբ անզիճում և անհանդուժող ատելությունը,

քաղաքական դաշտի օտարածին ձևավորումը, որը հղի է պետականության հիմքերի խալխլման, ինչպես նաև քաղաքացիական բախումների, որը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների և ցնցումների.

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը Հայաստանի Հանրապետության Քաղաքացիներին կոչ է անում բոյկոտել, չմասնակցել, դրսևորել անտարբերություն 20.06.2021թ-ին նշանակված Ազգային Ժողովի բեմականացված ընտրություններին, դրանով իսկ պարսավանքի ենթարկել քաղաքական վերնախավին»:

  • Կիսվել: