Սուրբ Աթոռում ՀՀ նակին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Պուտինը այնքան էր զարմացած, թե ինչու է Հայաստանը հրաժարվել հոկտեմբերի 10-ին դադարեցնել պատերազմը, որ նույնիսկ անհնրաժեշտ է համարել պատմել դրա մասին կանցլեր Մերկելին։

Մինասյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Կա մի շատ կարևոր հակադրություն նիկոլական տրամաբանության մեջ. Պատերազմի օրերին պնդում էր, թե հաղթում ենք և այդ իսկ պատճառով շարունակում էր ռազմական գործողությունները։ Պատերազմից հետո պարտության պատասխանատվությունը ում վրա ասես, որ չէր բարդում` «վախեցած ՄՈԲ-ի», ոչ բավարար թվով լոյալ գեներալների, դաշտից փախչող սպաների, դժգույն և դժբախտ Շուշիի։

Այսօր մենք պետք է հարցադրում անենք` իսկ ինչու՞ Նիկոլը չէր դադարեցնում ռազական գործողությունները ավելի վաղ։

Այս փաստաթուղթը` զեկույց է` կազմված Գերմանիայի Դաշնային Հանրապետության բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպումից հետո։

Այս զեկույցում ԳԴՀ դիվանագետը պատմում է Պուտինի և Մերկելի զրույցի բովանդակությունը։ Նա նշում է, որ Մերկելի հետ զրույցում Պուտինը այնքան էր զարմացած, թե ինչու է Հայաստանը հրաժարվել հոկտեմբերի 10-ին դադարեցնել պատերազմը, որ նույնիսկ անհնրաժեշտ է համարել պատմել դրա մասին կանցլեր Մերկելին։

Պատերազմը դադարեցնելու առաջարկի մերժումից հետո` պատերազմը շարունակվել է ևս 29 օր։ Այսօրինակ փաստաթղթեր նաև ստացել է ԱԳՆ-ն և վարչապետի աշխատակազմը` մի քանի եվրոպական մայրաքաղաքներից։ Այս փաստաթղթերի գոյությունը և բովանդակությունը` բացարձակ գաղտնի է՛՛: