Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ:
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր 50-ամյա հոբելյանի առթիվ։
Ռուսաստանին և Հայաստանին պատմականորեն կապում են բարեկամական հարաբերություններ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններով։ Սա, անշուշտ, բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից, ընթանում է եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարօրության ամրապնդման հունով։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։
Հարգանքով՝
Վլադիմիր Պուտին»,-ասված է շնորհավորական ուղերձում: