Փողոց դուրս գալու տարբերակ կարող է լինել միայն մեկ դեպքում. Էդմոն Մարուքյան
Չանցնելու տարբերակ չկա, իսկ փողոց դուրս գալու տարբերակ կարող է լինել միայն մեկ դեպքում, եթե, օրինակ ընտրությունները կեղծվեն, կամ ինչ-որ արհավիրք լինի երկրում, քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:
Նա միաժամանակ ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս փողոց դուրս գալը բացառելու համատեքստում:
«Եթե չի ձևավորվում ազգային համաձայնության կառավարություն, ուրեմն մեր օրակարգը պարտված է: Եթե մեր օրակարգը պարտված է, մենք որևէ անելիք չունենք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ օրակարգը հաղթի, այս օրակարգը մեր ժողովրդի պահանջն է», – ասաց Մարուքյանը:
Նա շեշտեց, որ համերաշխության և համախմբման սարեր շուռ տվող ուժի դեմ ոչ մի բան չի կարող կանգնել: «Այն գաղափարով, որ մենք դրել ենք, հնարավոր է ուղղակի սարեր շուռ տալ՝ փոխաբերական իմաստով: Այնպիսի բաներ կարելի է անել 6 ամսում, 1 տարում, որ դրա արդյունքներն ուղղակի կզարմացնեն բոլորին: Բոլորի համախմբումն այլընտրանք չի ունենալու»,- ասաց նա:
ԼՀԿ առաջնորդը նաև նշեց, որ ակնկալում են խորհրդարանում երրորդ ուժ լինել։
«Երրորդ տեղում են ընտրապայքարում։ Դա նշանակում է կրկին երրորդ ուժ՝ խորհրդարանում: Զարգացումներն այդ ուղղությամբ են գնում»,- ասաց Մարուքյանը։