երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Պայմանները բարդ են․ Վանեցյանն ամփոփել է անժամկետ բողոքի ակցիայի առաջին օրը

Պայմանները բարդ են․ Վանեցյանն ամփոփել է անժամկետ բողոքի ակցիայի առաջին օրը

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Մի խումբ համակիրների հետ նրանք գիշերել են Ազատության հրապարակում։

Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը ասաց, որ գիշերը հանգիստ է անցել, որևէ խնդիր չի եղել։

«Պայմանները իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն, բայց մենք գիտենք`ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու»,-ասաց Վանեցյանը։

Հարցին՝ ինչ պատճառաբանությամբ ոստիկանները չեն թողել վրաններ տեղադրել, Վանեցյանը ասաց․

«Իրենց վախով, իրենք ուղղակի վախենում են, որ շարժումը ավելի արագ թափ կհավաքի։ Մենք այստեղ ենք և բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում»։

Նշենք, որ գիշերը Ազատության հրապարակ են գնացել նաև ընդդիմադիր գործիչներ։ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է․«Ողջունում եմ ստեղծված իրավիճակի նկատմամբ դիմադրության ցանկացած դրսևորում, այդ թվում Արթուր Վանեցյանի այսօրվա նախաձեռնությունը։ Առաջիկա պայքարը լինելու է ապակենտրոն ու ցանցային, բոլոր իրական ընդդիմադիր ուժերը դուրս են գալու փողոց»։

 Գիշերը նստացույցի մասնակիցները վրաններ են տեղադրել․ հետագա գործողությունների մասին, բացի այն, որ անժամկետ են բողոքի ակցիաները, այլ բան չեն հայտնում։Մ

  • Կիսվել: