չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պատրաստվում եմ դիմել դատարան․ Ալեն Սիմոնյանը՝ հայտարարագրման անշարժ գույք թաքցնելու քննարկումների մասին

Պատրաստվում եմ դիմել դատարան․ Ալեն Սիմոնյանը՝ հայտարարագրման անշարժ գույք թաքցնելու քննարկումների մասին

Հաճախ, երևի շտապում են ինձ հետ կապված հայտարարություն անել և լավ չեն ուսումնասիրում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայտարարագրման ենթակա գույք թաքցնելու մասին տեղեկատվություննրին։

«Դա կոմունալ փոքր բնակարան էր՝ տատիկիս բնակարանն էր և վաղուց վաճառվել է և նշելու որևէ բան չի եղել, երբ որ ես պաշտոնյա եմ եղել և հիմա էլ չկա և ապագայում էլ չի լինելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը և խորհուրդ տվեց ավելի ուշադիր լինել նման դեպքերում և «տնտղեն» ամեն ինչ:

Ապա, նա վստահություն հայտնեց, որ օրենքի հետ անհապատասխանություն չի կարող լինել, իսկ նշված գույքը 7-8-10 տարի առաջ վաճառվել է:

«Ոչ մի նման բան չկա և, պաշտոնապես հայտարարում եմ: Կարող են նորից ստուգել»,- ասաց Սիմունյանն ու հավելեց, որ քննարկում է իրականացրել փաստաբանների հետ, պատրաստվում է դիմել դատարան՝ հերքում պահանջելու համար:

«Այնտեղ կա ակնհայտ զրպարտության, ինչպես նաև բանկային գաղտնիքի հետ կապված օրենսդրական խնդիր: Նորմալ է, ես բարձրաստիճան պաշտոնյա եմ և դա ընդունելի է, ուղղակի պետք է մի քիչ գրագետ ձևով արվի, որովհետև ամեն անգամ վերնագիր գրել, հետո հերքելով չի ստացվի»,- շեշտեց նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը:

  • Կիսվել: