երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եւս մեկ փուչիկ, սենց էժան մանիպուլյացիաները ե՞րբ են ավարտվելու. Ալեն Սիմոնյան

Եւս մեկ փուչիկ, սենց էժան մանիպուլյացիաները ե՞րբ են ավարտվելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հետքի» տեղեկատվությանը, համաձայն որի՝ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է․

«Եվս մեկ ՓՈՒՉԻԿ։

Ձեզ եմ ներկայացնում հերթական նյութը, որտեղ մոտ մեկ տասնյակ անգամ շեշտվում է Ալեն Սիմոնյան անունը: Բնական է` ոչ մի փաստ, ոչ մի կապ, ոչ մի փաստաթուղթ, նույնիսկ ոչ մի բանավոր հղում, ոչ մի ՀԵՏՔ, միայն այն, որ մի քանի սեփականատերերից մեկը իմ երեխայի քավորն է և իմ վաղեմի ընկերը:

Սենց էժան մանիպուլյացիաները, դատարկ նյութերը ե՞րբ են ավարտվելու: Սենց նյութերը վարկաբեկում են հետաքննական լրագրությունը, առանց փաստ մանիպուլյացիա է արվում, որը հետաքննության գաղափարի մեջ չի տեղավորվում:

Հ․Գ-. Լավ , լրագրողի նեղ անձնական դրդապատճառներն ինձ լավ հայտնի են, բա մեկը կողքից չի՞ ասել՝ էս ինչ փուչիկ ա»,- գրել է նա։

  • Կիսվել: