երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պատմական օր՝ հանուն արդարության պայքարողների համար. թուրք պատմաբանը՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

Պատմական օր՝ հանուն արդարության պայքարողների համար. թուրք պատմաբանը՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դա պատմական որոշում է և պատմական օր ո՛չ միայն հայերի, այլև թուրք ժողովրդի և բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ճշմարտության և արդարության համար»:

Պատմաբանը նաև նշել է, որ այդ որոշումը ենթակա չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատման, քանի որ, ըստ նրա, իրավաբանական տեսանկյունից ԱՄՆ-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

  • Կիսվել: