Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նման առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան, ով հայտնեց, որ օգոստոսի 7-ը ասորիների ցեղասպանության հիշատակի օրն է:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի հետ Օսմանյան պետության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան նաև կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունները՝ օսմանահպատակ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:


