հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պաշտպանության հանձնաժողովը թույլ չի տվել, որպեսզի ձեր ցանկությունները՝ բանակը բերել Բաղրամյան փողոց, իրականություն դառնան․ Քոչարյանը՝ Օհանյանին

Պաշտպանության հանձնաժողովը թույլ չի տվել, որպեսզի ձեր ցանկությունները՝ բանակը բերել Բաղրամյան փողոց, իրականություն դառնան․ Քոչարյանը՝ Օհանյանին

Ի՞նչ գործառույթներ է իրականացրել պաշտպանության հանձնաժողովը՝ ամենակարևոր գործառույթը՝ թույլ չի տվել, որպեսզի ձեր ցանկությունները՝ բանակը բերել Բաղրամյան փողոց, իրականություն դառնան։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի հարցերին։

Օհանյանը, մասնավորապես, ուղղել էր հեըևյալ հարցերը՝ թե պատերազմից հետո ՀՀ սահմաների պաշտպանության հարցում ինչպիսի՞ խնդիր է իրականացրել Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը, ի՞նչ խորհրդարանական վերահսկողություն է իրականացրել, որո՞նք են սխալները, որո՞նք են այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն պետք է կրեն այդ ամբողջ գործընթացում․

 «Սրա մասին չեք խոսում, բայց բոլորին ընդհատում եք, և այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են, միայն դուք եք ճիշտ»,- եզրափակել է Սեյրան Օհանյանը։ 

Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը նշել է․

«Դա ամենակարևոր գործառույթն է եղել, ու կանխվել է, չի ստացվելու, բանակը պետք է զբաղվի միայն իր մարտական խնդիրներով»։ Անդրանիկ Քոչարյանը նաև հավելեց․ «Պարոն Օհանյան, մենք իրար վաղուց ենք ճանաչում, երբ դուք Արցախում տեղակայված 366 վաշտի հրամատարն էիք։ Նաև հիշում եմ, որ այդ գունդը մասնակցել է Կոլցո օպերացիային»։

Սեյրան Օհանյանն արձագանքեց․ «Չի մասնակցել, դա բացահայտ սուտ է»։

  • Կիսվել: