շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պաշտոնյայի կողմից կեղծ տեղեկություն տրամադրելու մասին օրինագիծը ստացավ բացասկան եզրակացություն

Պաշտոնյայի կողմից կեղծ տեղեկություն տրամադրելու մասին օրինագիծը ստացավ բացասկան եզրակացություն

ՀՀ ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Այն հեղինակել է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

 

Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ պետական ծառայողը զսպվածություն և պատասխանատվություն պետք է ցուցաբերի հանրային նշանակության տեղեկատվության բարձրաձայնման հարցում:

Նախագծով` պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկությունները հրապարակայնորեն հայտնելու դեպքում առաջարկվում է նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով տուգանք կամ ազատազրկում մինչև մեկ տարի ժամկետով:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ, եթե ազգային անվտանգությանն առնչվող տեղեկատվության հարցում կա օրենսդրական կարգավորում, ապա հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակն ընդգրկուն է: Ընդգծելով, որ հասարակությունը պետք է պետական մարմիններից ստանա հստակ և իրականությանը համապատասխանող տեղեկատվություն՝ հարակից զեկուցողը կարծիք հայտնեց, որ կարգավորումը չի օժանդակելու խնդիրների լուծմանը: Նա առաջարկեց այս պահին զերծ մնալ նախագծի ընդունումից:

Քննարկումների արդյունքում նախաձեռնությունը ստացավ բացասական եզրակացություն:

  • Կիսվել: