շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Փաշինյանը թիմակիցների և աջակիցների հետ երթ կանցկացնի Մալաթիա- Սեբաստիայում

Փաշինյանը թիմակիցների և աջակիցների հետ երթ կանցկացնի Մալաթիա- Սեբաստիայում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երթ կանցկացնի: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջով ուղիղ եթերում:

«Երեկ մենք շատ տպավորիչ երթ անցկացրինք Երևանի Շենգավիթ համայնքում՝ այդպիսով ազդարարելով իմ մասնակցությամբ քարոզչական ակցիաների մեկնարկը մայրաքաղաքում: Այսօր նույնպիսի երթ իրականացնելու ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքում »,-ասաց Փաշինյանը:

Երթի կմեկնարկի ժամը 19:00-ին Անդրանիկի Օզանյանի արձանի մոտից:  Փաշինյանի բոլորին հրավիրեց երթին:

  • Կիսվել: