շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ «թուրք» ու «դավաճան» որակումներին

Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ «թուրք» ու «դավաճան» որակումներին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ներկայացրեց իր դիրքորոշումը ՛՛դավաճան՛՛ և ՛՛թուրք՛՛ որակումների վերաբերյալ։

Նա նախ հստակեցրեց՝ ոչ թե չի վիրավորվում, այլ չի վախենում, երբ իրեն դավաճան են ասում։

՛՛Ես չասացի՝ չեմ վիրավորվում, ասացի՝ չեմ վախենում։ Դրանք տարբեր բաներ են՛՛,-՛՛դավաճան՛՛ որակման մասին ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ՛՛թուրք՛՛ որակմանը՝ նա նշեց. ՛՛Իսկ ՛՛թուրք՛՛-ի դեպքում, այո, ասել եմ՝ չեմ վիրավորվում, որովհետև չեմ կարծում, որ երբ որ ասում են՝ ՛՛թուրք՛՛, պիտի վիրավորվես, ինչպես ասում են՝ շվեդ կամ գերմանացի կամ ռուս։ Կամ, որ մեկին ասում են՝ հայ, ինչու՞ պիտի վիրավորվի՛՛։

Ըստ վարչապետի՝ ՛՛դա կուլտուրայի հարց է՛՛:

՛՛Թուրք գիտնականներ կան, որոնք այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին են գրել։ Այսինքն, այդ մարդկանց նկատմամբ հարգանք ունե՞նք, թե՞ չունենք։ Կամ՝ թուրքեր կան, որոնք այլ տեսակետ և այլ կարծիք ունեն՛՛,-պարզաբանեց իր խոսքը վարչապետը:

  • Կիսվել: