երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փաշինյանի ուսապարկը բռնող թիկնապահը պարգևատրվեց

Փաշինյանի ուսապարկը բռնող թիկնապահը պարգևատրվեց

Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը։ Նիստին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետը պարգևատրել է մի շարք ծառայողների, որոնց թվում է եղել նաև Պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը, ով 2018-ի քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակ բռնում էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկը:

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր՝ տարբեր ժամանակներում իրավապահ համակարգը, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է տարբեր պայմաններում, բայց նույնիսկ այն ժամանակահատվածում ԱԱԾ-ն չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերակցություններում: 

«Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, դիտարկումներ են եղել, թե որքան եմ ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում Ազգային անվտանգության ծառայությանը, որը գործել է այն ժամանակներում, երբ ես եղել եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ, իսկ դրանից առաջ քաղբանտարկյալ»,- նշել է կառավարության ղեկավարը։

  • Կիսվել: