հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Բայրամովն ու Գրոնոն շեշտել են Բիշքեկում Փաշինյանի ու Ալիևի միջև կայացած քննարկումների կարևորությունը

Բայրամովն ու Գրոնոն շեշտել են Բիշքեկում Փաշինյանի ու Ալիևի միջև կայացած քննարկումների կարևորությունը

Հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ևՀարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային հարցերը, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը։

Տեղեկատվություն է տրամադրվել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Շեշտվել է այս օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների կարևորությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում էներգետիկայի և հաղորդակցության ոլորտում ընթացող աշխատանքների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։

 

  • Կիսվել: