երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Նիդերլանդները նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի անհետ կորածների հարցով․ ԱԳ նախարար

Նիդերլանդները նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի անհետ կորածների հարցով․ ԱԳ նախարար

Նիդերլանդները ողջունում է այն զգալի քայլերը, որ Հայաստանն ու Ադրբեջանը կատարել են անցյալ տարվանից ի վեր, սատարում եմ այդ քայլերը, որ Հայաստանն արել է՝ այս գործընթացն առաջ տանելու համար, Երևանում հայտարարեց Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը։

«Մենք ձեզ մինչև վերջ աջակցում ենք այս հարցում։ Հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցություն միջազգային հանձնաժողովի կողմից՝ անհետ կորած անձանց ուղղությամբ, նրանց բացահայտելու և գուցե նրանց մարմինները գտնելու ուղղությամբ»,-ասաց նախարարը։

  • Կիսվել: