ՔՊ-ն ընտրություններին 90 չի խփում, ստանում է. Ռուբեն Ռուբինյան
ՔՊ-ն ընտրություններին 90 չի խփում, ստանում է, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Այո՛, ես մեղադրում եմ ընդդիմությանը՝ ինչո՞ւ չեն առաջադրվել, խնդրահարույց ենք համարում, որ ընդդիմադիր ուժերը չեն առաջադրվել։ Ես ի՞նչ մեղք ունեմ, որ իրենք խոստացել էին կտրել մեր թևերը, բայց արդյունքում ոչ միայն չկտրեցին, այլև՝ չկան, գնամ ի՞նչ անեմ, Նարեկ Կարապետյանի դուռը ծեծեմ ու ասեմ՝ խնդրում եմ՝ առաջադրվե՞ք»,- խոսելով ՏԻՄ ընտրություններից՝ նշեց նա։
ՔՊ-ականը ընդդիմադիրներին կոչ արեց առաջիկա ՏԻՄ ընտրություններին անպայման մասնակցել։



