երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Քննարկվել են հատուկ պահպանվող տարածքների կառավարման, անտառների վերականգնման և ջրային ռեսուրսների կայուն օգտագործման խնդիրները․ հանդիպում COP17-ի շրջանակում

Քննարկվել են հատուկ պահպանվող տարածքների կառավարման, անտառների վերականգնման և ջրային ռեսուրսների կայուն օգտագործման խնդիրները․ հանդիպում COP17-ի շրջանակում

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի հետ։

Քննարկվել են բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, անտառների վերականգնման և ջրային ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով փորձի և տվյալների փոխանակումն ու մասնագիտական կառույցների միջև կապերի ամրապնդումը։

Անդրադարձ է եղել նաև COP17-ի օրակարգին և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանը՝ ընդգծելով համատեղ աշխատանքի կարևորությունը տարածաշրջանի բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու գործում։

  • Կիսվել: