կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաշինյանի հրաժարականի պահանջով հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 18-ին

Փաշինյանի հրաժարականի պահանջով հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 18-ին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 17-ին, Ազատության հրապարակում: Այս մասին այսօր ընդդիմության հանրահավաքին հաջորդած երթի վերջում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքից հետո երթ է տեղի ունեցել դեպի Գլխավոր դատախազություն եւ ԱԳՆ:

Նշենք նաեը, որ ցուցարարները կոչ են արել ԱԺ պատգամավորներին՝ միանալ ԲՀԿ-ին ու ՛՛Լուսավոր Հայաստանին՛՛ եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

 

  • Կիսվել: