չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Փաշինյան-Ալիև հանդիպում առայժմ չի նախատեսվում. Բայրամով

Փաշինյան-Ալիև հանդիպում առայժմ չի նախատեսվում. Բայրամով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում առայժմ չի նախատեսվում: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ ՛՛չի կարելի բացառել ապագայում նման հանդիպումների անցկացումը՛՛

Բայրամովն ասել է, որ պաշտոնական Բաքուն երբեք չի հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններից։

՛՛Եթե դա պահանջում է հանդիպումների անցկացում, մենք բաց ենք նրանց համար։ Միշտ պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները միջազգային նորմերի և սկզբունքների համաձայն՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: