չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պարտված ուժն ուզում է ընկնել ոստիկանության դուբինկաների տակ. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրահավաք անցկացնելու մասին

Պարտված ուժն ուզում է ընկնել ոստիկանության դուբինկաների տակ. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրահավաք անցկացնելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 17-ին՝ ժամը 20-ին, համապետական հանրահավաք ու երթ է անելու Հանրապետության հրապարակում՝ տեղեկացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը այսօր Սիսիանում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ:

«Պարտված ուժը, որն արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է ոստիկանության մահակների տակ ընկնել, որ հետո ստվեր քցի ընտրությունների վրա: Մենք այս հաշվարկը հաշվի առնելով՝ այդ հնարավորությունը նրանց չենք տա»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ հունիսի 18-ին էլ ինքը ուղիղ խոսակցություն կունենա ՀՀ ժողովրդի հետ:

  • Կիսվել: