հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտնել է Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
 
«Այսօր Փարիզում ես մեկտեղեցի Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերներին, որպեսզի օգնեմ թուլացնել լարվածությունը: Ֆրանսիայի համախմբումն ամբողջական է մնում Մինսկի խմբում: Մենք չենք մոռանում մեկ տարի առաջ բռնկված պատերազմի զոհերին»,- գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:

  • Կիսվել: