Պապիկյանը Վանաձորում քննարկել է ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր
Այսօր Վանաձորում հանդիպում ունեցա մեր թիմակիցների հետ, որի ընթացքում քննարկեցինք նախընտրական քարոզարշավի, առաջիկա անելիքների և դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
՛՛Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՛՛,-գրել է նա։


