ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պահուստային ֆոնդից 900 հազար ԱՄՆ դոլար կփոխանցվի վարչապետի աշխատակազմին

Պահուստային ֆոնդից 900 հազար ԱՄՆ դոլար կփոխանցվի վարչապետի աշխատակազմին

Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կփոխանցվի 900 հազար ԱՄՆ դոլար, որը համարժեք է 440 միլիոն դրամին:

Ինչպես ասված է որոշման մեջ՝ վարչապետի աշխատակազմին այս գումարը փոխանցվում է «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» ձեռք բերելու համար:

Թե Հայաստանի որ շահերի պաշտպանության համար է կառավարությունն այս փաստաբանական ծառայությունները ձեռք բերում, կառավարության որոշման նախագծում նշված է՝ հույժ գաղտնի է:

Որոշման նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի կողմից, ընդգրկված է չզեկուցվող նախագծերի փաթեթում:

  • Կիսվել: