կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Որպես իշխանություն՝ մենք լուծելու ենք այն թնջուկները, որոնք կան. Արսենյան

Որպես իշխանություն՝ մենք լուծելու ենք այն թնջուկները, որոնք կան. Արսենյան

Արսենյանը նշեց՝ դեմարկացիա դեռ չի արվել, դա առաջնային ու լրջագույն աշխատանք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը` անդրադառնալով սահմանային իրավիճակին, թե ինչու են ադրբեջանական զինված ուժերը մինչև այժմ գտնվում Հայաստանի տարածքում:

Նա նախ շեշտեց՝ բոլորին էլ հուզում է, երբ տեսնում են ադրբեջանական կողմից գործողություններ, որոնց վերաբերյալ հնարավոր չէ ողջամիտ բացատրություններ տալ:

«Խոսակցությունն այն մասին է, որ մինչև մենք չճշգրտենք սահմանները, չկրակենք իրար վրա: Մեր խնդիրն այս պահին իրար վրա չկրակելն է: Եթե իրենք կրակեցին, մենք էլ իրենց վրա կրակենք, մեր խնդիրը նախահարձակ չլինելն է: ՀՀ-ն պետք է կարողանա անցնել այս փուլը: Բոլորս էլ ծանր ենք տարել այն, ինչ տեղի է ունեցել, բոլորս էլ տեսել ենք, որ կորուստներ ենք ունեցել, ամեն մեկը մի կորուստ ունեցել է, բայց մենք պետք է կարողանանք այս փուլն անցնել: Եթե մենք չկարողացանք այս փուլը հաղթահարել պետական մտածողությամբ, կազմակերպված պետության մտածողությամբ, մենք երբեք դուրս չենք գա այս քննարկումներից»,- ասաց Արսենյանը:

Ըստ պատգամավորի՝ պետք է կարողանալ «հանձնել այդ քննությունը», ոչ թե թույլ տալ, որ ծանր հարվածը բոլոր համակարգերում վհատության բերի: Նա շեշտեց՝ Հայաստանի սոցիալական օղակները պետք է վերականգնեն իրենց արդյունավետությունը:

Միևնույն ժամանակ Արսենյանը վստահեցրեց, որ բոլոր ուղղություններով պետությունն աշխատում է:

«Որպես իշխանություն՝ մենք լուծելու ենք այն թնջուկները, որոնք կան»,-ասաց նա:

  • Կիսվել: