Որևէ մեկին չեմ համարում ֆավորիտ այս ընտրություններում. Բաբայան
Հիմա որևէ մեկին չեմ համարում ֆավորիտ այս ընտրություններում։ Այս մասին ասուլսիում հայտնել է «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանը։
Բաբայանը նշեց, որ քարոզարշավը հետաքրքիր էր, սակայն հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել, որը սխալ է համարում:
«Դա նրանից է, որ լրատվական ամբողջ դաշտը երկու բևեռ էր ձևավորել, դրա համար դժվար էր բոլորի համար կարողանալ այդ պատնեշը քանդել: 12 օրում չես կարող ամբողջ Հանրապետությունով արշավ անցկացնել և քո ծրագիրը ներկայացնել հասարակությանը: Մի շարք դժվարություններ կային, բայց հաղթահարել ենք, ժողովուրդը կորոշի»,- ասաց Բաբայանը: