չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Որեւէ համայնք շրջափակման մեջ չի. Արմեն Գրիգորյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Որեւէ համայնք շրջափակման մեջ չի. Արմեն Գրիգորյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Ադրբեջանի կողմից Գորիս–Կապան ճանապարհին մաքսակետ տեղադրելով՝ որեւէ համայնք շրջափակման մեջ չի։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո իր ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Իհարկե ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չի, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել, գոնե ճանապարները գրունտային մակարդակում բարեկարգելու համար։ Այդ աշխատանքները շարունակվում են։ Համոզված ենք, որ շուտով կունենանք նաեւ ասֆալտապատ ճանապարհ։ Այդ համայնքներում կոմունիկացիոն որեւէ խնդիր չի առաջանալու»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ երեկ Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Գորիս - Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի։

  • Կիսվել: