հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Օլիգարխիկների փայերն անցնելու են ժողովրդին ու կառավարությանը. չագուչով ենք անելու. Փաշինյան

Օլիգարխիկների փայերն անցնելու են ժողովրդին ու կառավարությանը. չագուչով ենք անելու. Փաշինյան

Ես Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատի գերմանացի սեփականատերերին ասել եմ՝ չլինեմ-չիմանամ՝ աշխատողների վրա քաղաքական ազդեցության լծակներ գործադրվեն։ Այս մասին այսօր Կապանում ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես ասում եմ՝ դուք անցել եք բոլոր կարմիր գծերը, եւ ես այս ամբիոնից պատասխանատու ասում եմ, որ այն տեղական օլիգարխիկները, որոնք փայ ունեն Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատում, իրենց փայերն անցնելու են ժողովրդին ու կառավարությանը։ Հիմա որ հարցնեն՝ բա ո՞նց եք անելու, բա գիտեք՝ բանը, չգիտեմ ինչը… Հանգիստ-հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու, չագուչով...՛՛:

Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատերեից մեկը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն է, ով ընդգրկված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից գլխավորած «Հայաստան» դաշինքի մեջ։

Ըստ որոշ տվյալների՝ ԶՊՄԳ-ում բաժնեմասեր ունեն նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով գլխավորում է «Պատիվ ունեմ» դաշինքը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Այս երեք այրերը մտերիմ ընկերներ են։

  • Կիսվել: