շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Օդում, ջրում, թե ցամաքում՝ մենք կմասնակենք այդ հանդիպմանը. Մարուքյանն արձագանքել է նախագահի առաջարկին

Օդում, ջրում, թե ցամաքում՝ մենք կմասնակենք այդ հանդիպմանը. Մարուքյանն արձագանքել է նախագահի առաջարկին

Օդում, ջրում, թե ցամաքում՝ մենք կմասնակենք այդ հանդիպմանըՕդում, ջրում, թե ցամաքում՝ մենք կմասնակենք այդ հանդիպմանը, որպեսզի այդ վիճակից դուրս գանք: Այս մասին ՛՛Ազատության՛՛ հետ զրույցում, անդրադառնաով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ քաղաքական ուժերի հետ հանդիպման առաջարկին, ասել է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշել է. ՛՛Առանց նախապայմանների պատրաստ ենք երկիրն այս վիճակից հանելուն միտված ցանկացած հանդիպման՛՛:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին հրավիրում է հանդիպման:

Նշենք նաև, որ ՛՛Իմ քայլը՛՛ պատրաստակամություն է հայտնել հանդիպելու, հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նշել է, որ կգնան հանդիպման միայն իրենց օրակարգով, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ նախագահական չի գնա, բայց կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ:

 

 

  • Կիսվել: