կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նվազագույնը պետք է հասցվի հարկային տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ շփումը․ Քոչարյան

Նվազագույնը պետք է հասցվի հարկային տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ շփումը․ Քոչարյան

Համակարգը պետք է թվայնացվի ամբողջությամբ և նվազագույնը պետք է հասցվի հարկային տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ շփումը։ Իմ ժամանակ մենք մտցրել ենք պարզեցված հարկատեսակներ՝ միջին բիզնեսի հետ աշխատելու համար։ Այս մասօն Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում հունիսի 14-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահմ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա կարևոր համարեց հաստատագրված վճարների ինստիտուտը։

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ փոքր, միջին տնտեսավարող սուբյեկտները լրացուցիչ ծախսեր չունենան, հնարավորին պետք է պարզեցնենք։ Եթե չես պարզեցնում, հարկային տեսուչին լծակներ ես տալիս այլ կարգի հարաբերություններ ունենալ տնտեսավարողների հետ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ նաև գյուղարտադրանքին։

  • Կիսվել: