կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ երեկ՝  մայիսի 13-ի  ուշ երեկոյան տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։

Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարման անհրաժեշտությունը, նախեւառաջ հրադադարի ռեժիմի անշեղ պահպանման մասով:

Ռուսական կողմից հաստատվել է ակտիվ միջնորդական ջանքերի շարունակման եւ Երեւանի եւ Բաքվի հետ խիտ շփումների պահպանման տրամադրվածությունը ՝ ի շահ տարածաշրջանում կայունության ապահովման: Նիկոլ Փաշինյանը, երախտագիտություն հայտնելով Ռուսաստանի նախագահին, արտահայտվել է կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային-լոգիստիկ կապերի վերականգնման հարցերին:

Պայմանավորվություն է ձեռք բերվել  տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին:

 

  • Կիսվել: