հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել որդու հետ. ինչ է խնդրել փոխանցել

Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել որդու հետ. ինչ է խնդրել փոխանցել

Տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի հեռախոսազրույցը ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տելեգրամյան էջից:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Վարդանյանը  որդուն խնդրել է կիսվել իր երեք մտքերով՝

՛՛1. Արցախը եղել է, կա և կլինի:

2. Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մասնիկին, բարուն և լույսին:

3. Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս վառել այնտեղ, որտեղ այն այլևս չկա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: