շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները որակել է շատ ամուր

Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները որակել է շատ ամուր

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին և վրացի գործընկերներին՝ Վերին Լարսի անցակետում լրացուցիչ ուղիներ բացելու հարցում ցուցաբերած աջակցության համար։

«Դա նշանակալից իրադարձություն է մեր հարաբերություններում, դուք գիտեք, թե այնտեղ սովորաբար ինչ հերթեր էին գոյանում»,- ասել է Փաշինյանը։

 

Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները որակել է շատ ամուր և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի արդյունավետ լինել։

 

Նա հույս է հայտնել, որ գործընկերոջ հետ կառուցողական քննարկում կանցկացնի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։

 

  • Կիսվել: