հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդում վարչության պետ է նշանակել

Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդում վարչության պետ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել  Հարություն Գևորգյանին վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ
մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018
թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն
ու Հարություն Գևորգյանի դիմումը՝

1. Հարություն Իշխանի Գևորգյանին նշանակել վարչապետի աշխատակազմի
անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ25-31-Ղ2-1)։

2. Հարություն Իշխանի Գևորգյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց
վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,– ասվում է որոշման մեջ:

  • Կիսվել: