կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Նախագահը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ընդունելությանը. աշխարհի լիդերներից ովքե՞ր էին ներկա

Նախագահը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ընդունելությանը. աշխարհի լիդերներից ովքե՞ր էին ներկա

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների:

 

Ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։ 

  • Կիսվել: