կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Նախագահն ու Արման Բաբաջանյանն անդրադարձել են միջազգային միջոցառումների անցկացմանը

Նախագահն ու Արման Բաբաջանյանն անդրադարձել են միջազգային միջոցառումների անցկացմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր դեկտեմբերի 17–ին, ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Պատգամավորը տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության դերին: Հանդիպմանը խոսվել է նաև նախագահական նախաձեռնությունների, այդ թվում՝ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային տարբեր միջոցառումների մասին:

  • Կիսվել: