Նախագահն հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների սխրանքը հավերժացնող հուշապատին՝ ի հիշատակ արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված հերոսների: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: