հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Նախագահի հրամանագրով լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով

Նախագահի հրամանագրով լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գոհար Լևոնի Վարդանյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:
 
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար Գոհար Լևոնի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով»,- նշված է հրամանագրի տեքստում:

  • Կիսվել: