Նախագահ Սարգսյանն արձակուրդում է․ նա այցելել է Վանաձոր և Դիլիջան
Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Արմեն Սարգսյանի՝ Վանաձոր և Դիլիջան այցերից։
«Հայաստանի յուրաքանչյուր անկյուն իր գեղեցկությունը, հմայքը, արժեքն ու նշանակությունն ունի՝ բնությամբ, մարդկանցով, երեխաներով, երիտասարդներով. Օգոստոսյան օրեր Վանաձորում և Դիլիջանում»,-գրված է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներին կից։
իշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 10-ին մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուսը՝ արտերկրում։




